ԱԼՎԱՐՅԱՆ  Կարո  Սողոմոնի  [24.4(5.6).  1895,  Ախալցխա – 19.10.1963,  Ստեփանակերտ],  ռեժիսոր,  դերասան:  Ադրբ.  ԽՍՀ  արվեստի  վաստակավոր գործիչ  (1954):  Ավարտել  է  Մոսկվայի  դրամատիկ.  հայկական  ստուդիան  (1925):  1925–47-ին  (ընդհատումով)`  Թիֆլիսի,  Բաքվի  հայկական,  Լենինականի  թատրոնների  դերասան:  1932-ին  կազմակերպել  է  Ստեփանակերտի  (1932–35,  1947–63-ին`  գլխ.  ռեժ.),  1935-ին`  Կիրովաբադի  (1935–36-ին`  գլխ.  ռեժ.)  հայկական  թատրոնները:  Բեմադրություններից  են`  Վաղարշյանի  «Օղակում»,  Շիրվանզադեի  «Մորգանի  խնամին»,  Սունդուկյանի  «Խաթաբալա»,  Պարոնյանի  «Պաղտասար  աղբար»  ևն:

 

 

 

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am