ԱԼՈՒՄՅԱՆ  Սամվել  Սմբատի  (3.5.1941,  Երևան  –  7.9.1987,  Բուխարեստ,  թաղված  է  Մոսկվայում),  դաշնակահար:  Ավարտել  է  Մոսկվայի  կոնսերվատորիան  (1964):  1966–68-ին  դասավանդել  է  Երևանի,  1968-ից`  Մոսկվայի  կոնսերվատորիաներում:  Նվագացանկում`  Մոցարտի,  Շումանի,  Ա.  Խաչատրյանի,  Ա.  Բաբաջանյանի   և  այլոց  գործերից:  Բ.  Սմետանայի  (Պրահա,  1963,  3-րդ  մրց.),  Ջ.  Էնեսկուի  (Բուխարեստ,  1967,  1-ին  մրց.)  անվ.  միջազգային  և  համամիութենական  (Կիև,  1970,  1-ին  մրց.)  մրցույթների  դափնեկիր:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am