ԱԼՈՒՄՅԱՆ  Գագիկ  Վլադիմիրի  (ծ.  4.8.1950,  Երևան),  նկարիչ:  Ստեղծագործում  է  դեկորատիվ-կիրառական արվեստի  բնագավառում:  Ավարտել  է  ԵԳԹԻ  (1972):  Հեղինակ  է  «Կուռք»,  «Փետուր»  (երկուսն  էլ`  1982)  խորհրդանշական  և  «Մեր  գյուղը»  (1976),  «Արթնացում»  (1981,  1-ին  կարգի  դիպլոմ,  Ֆաենցո,  Իտալիա),  «Ընթերցելիս»  (1983)  դեկորատիվ  կոմպոզիցիաների,  որոնցում  կիրառել  է  հրակավ,  ջնարակ  ևն:  Անհատական  ցուցահանդեսներ`  Կեչկեմոնտում  (1987,  Հունգարիա),  Մոսկվայում  (1989):  Գործերից  պահվում  են  Մոսկվայի  Արևելքի  ժողովուրդների  արվեստի,  Բուդապեշտի  կերպարվեստի,  Սարդարապատի  ազգագրական թանգարաններում:  1997-ից  բնակվում  է  ԱՄՆ-ում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am