ԱԼԹՈՒՆՅԱՆ  Թաթուլ  Տիգրանի  [2(15).10.1901,  Ադանա  –  29.11.1973,  Երևան],  խմբավար,  մանկավարժ,  հասարակական գործիչ:  Ռ.Թ.  Ալթունյանի  հայրը:  ՀԽՍՀ  (1945),  ԽՍՀՄ  (1965)  ժող.  արտիստ:  Ավարտել  է  Երևանի  (1928),  Լենինգրադի  (1934)  կոնսերվատորիաները:  1934-ից  դասավանդել  է  Երևանի  կոնսերվատորիայում  (պրոֆ.`  1971-ից):  1935–36-ին  ղեկավարել  է  կոնսերվատորիայի  երգչախումբը,  1937–39-ին,  1947–49-ին`  Հայաստանի  պետական երգչախումբը,  1938–70-ին` Հայկական  ժողովրդական  երգի-պարի  անսամբլը  (1974-ից`  Ալթունյանի  անվ.),  1966–69-ին`  Հայաստանի  երգչախմբային  ընկերության  երգչախումբը  (ընկերության  նախագահ`  1958–73-ին):  Ալթունյանի  ինքնատիպ  ոճով  է  մշակել  Կոմիտասի,  Ս.  Մելիքյանի  և  իր  ձայնագրած  գուսան.  և  ժող.  երգերը,  պարեղանակները  («Հոյ,  իմ  Նազանի  յարը»,  «Նուբար, Նուբար»,  «Յաման  յար»  ևն):  ԽՍՀՄ  Պետ.  մրց.  (1950):

 

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Հայ  ժողովրդական  երգեր  ու  պարեր  Թ.  Ալթունյանի  մշակմամբ  երգի-պարի  անսամբլի  համար,  հ.  1–3,  Ե.,  1965–64:

Բրուտյան  Մ.,  Թաթուլ  Ալթունյան,  Ե.,  1962:  Բալյան  Վ.,  Թաթուլ  Ալթունյան,  Ե.,  1977:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am