ԱԼԹՈՒՆՅԱՆ  Ռուբեն  Թաթուլի  (ծ.  31.3.1939,  Երևան),  ալտահար,  կոմպոզիտոր:  ՀՀ  վաստակավոր  արտիստ  (1983):  Թ.Տ.  Ալթունյանի  որդին:  Ավարտել  է  Երևանի  կոնսերվատորիայի  ալտի  (1964),  ստեղծագործական  (1970)  բաժինները:  1968-ից  դասավանդում  է  նույն  կոնսերվատորիայում  (պրոֆ.`  1990-ից):  1987–90-ին`  Թ.  Ալթունյանի  անվ.  երգի-պարի  պետ.  անսամբլի  գեղաևվեստական ղեկավար,  1983–96-ին`  Գուսան.  և  ժող.  երգի  պետ.  անսամբլի  հիմնադիր  և  գեղ.  ղեկավար:  Գրել  է  ձայնի  կոնցերտ  (1969),  «Հիշատակարան»  կանտատը  (1969,  խոսք`  Հ.  Մաթևոսյանի),  սիմֆոնիա  (1980),  կամերային  սիմֆոնիետ  (1997),  «Թափուր  անդաստան»  (դուդուկի,  զուռնայի  և  կամերային  նվագախմբի  համար,  1998),  «Անտունի»  (քամանչայի  և  կամերային  նվագախմբի  համար,  2001),  «Մարգարտաշար»  (Թ.  Ալթունյանի  երգերից,  1996),  2  կվարտետ  (1962,  1996),  ժողովրդական  երգերի  մշակումներ:  ՀՀ  Պետ.  մրց.  (2001):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am