ԱԼԹՈՒՆՅԱՆ  Էդուարդ  Լևոնի  (26.8.1922,  Բեյրութ  –  23.10.1995,  Երևան),  ճարտարապետ:  Ավարտել  է  ԵՊԻ  (1949):  1970–81-ին`  Հայարդնախագիծ  ինստիտուտի  գլխավոր  մասնագետ:  Հեղինակ  է  Հրազդան  ք-ի  1961–63-ի  և  1978–80-ի  (հեղ.  խմբի  հետ)  գլխավոր  հատակագծերի,  1964–88-ին  (հեղ.  խմբի  հետ)`  հս.  զանգվածի  չորս  միկրոշրջանների  կառուցապատման  հատակագծերի:  Ալթունյանի  նախագծերով  Երևանում  կառուցվել  են  Կոմպոզիտորների  տունը  (1957),  «Ինտուրիստ»  (1973–85,  այժմ`  «Արմենիա-2»)  և  «Էրեբունի»  (1980)  հյուրանոցները,  Հ.  Պարոնյանի  անվ.  երաժշտական  կոմեդիայի  թատրոնը  (1986),  Դիլիջանում`  ՀԿՄ  ստեղծագործ.  տունը  (1960–77),  Նախարարների  խորհրդի  ամառանոց.  տները  (1960),  Սևանի  ափին`  «Կապուտակ  Սևան»  պանսիոնատի  թոտեջները  (1976–83),  Սոչիում  «Բարեկամություն»  պիոներաճամբարը  (1985)  ևն:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am