ԱԼՈՅԱՆ  Փափագ  Միսակի,  Ալփա  (ծ.  28.2.1951,  Կիրովական),  նկարիչ:  Ավարտել  է  ՀՊՄԻ  գեղագիտության ֆակուլտետը  (1987):  1995-ից`  ՀՆՄ  Վանաձորի  բաժանմունքի  պատասխանատու  քարտուղար,  2001-ից`  Վանաձորի  կերպարվեստի  թանգարանի  տնօրեն:  Աշխատում  է  առավելապես  բնանկարի  ժանրում  («Մեր  երգը»,  1974,  «Վանաձոր»,  1982,  «Տարերք»,  1991,  «Աշնանային  էքսպրոմտ»,  1993,  «Հայրենի  բնապատկեր»,  2002,  «Իմ  աշնան  մի  առավոտ»,  2002  ևն):  Գործերին  հատուկ  են  լուսավոր  գույները,  դինամիկան:  Անհատական  ցուղահանդեսներ`  Երևանում  (1988),  Փարիզում  (1992):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am