ԱԼՈՅԱՆ  Լևոն  Մելիքի  (4.12.1925,  Թբիլիսի  –  14.4.1998,  Երևան),  ֆլեյտահար,  մանկավարժ:  ՀՀ  վաստակավոր  արտիստ  (1957):  Ավարտել  է  Երևանի  կոնսերվատորիան  (1952):  1946–98-ին`  Երևանի  օպերայի  և  բալետի  թատրոնի  նվագախմբի  մենակատար:  Դասավանդել  է  Երևանի  Ռ.  Մելիքյանի  անվ.  երաժշտական  1990-ից):  Մենահամերգներով  հանդես  է  եկել  Բուլղարիայում,  Ֆիլիպիններում,  Գերմանիայում  և  այլուր:  Միջազգային մրցույթների,  Երիտասարդության  և  ուսանողների  համաշխարհային  փառատոնի  դափնեկիր  (Մոսկվա,  1957):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am