ԱԼՄՈՒԽՅԱՆ  Ժան  (ծ.  1932,  Պիերա,  Հունաստան),  կոմպոզիտոր,  խմբավար:  1947-ին  տեղափոխվել  է  Բուենոս  Այրես,  ստացել  երաժշտական  կրթություն:  1957-ից  ղեկավարում  է  տեղի  «Հայ  երաժշտության  բարեկամներ»  ընկերության  «Արաքս»  երգչախումբը:  Հանդես  է  եկել  Մերձավոր Արևելքի  երկրներում:  Գրել  է  սիմֆոնիա,  ջութակի  կոնցերտ,  դաշնամուրային  երկեր  («Հայկական  սյուիտ»  1956  ևն),  մեներգեր  և  խմբերգեր  հայ  բանաստեղծների  տեքստերով:  1960–80-ին  հեղինակային  համերգներով  քանիցս  այցելել  է  Հայաստան:  ՀԿՄ  Կոմիտասի  անվ.  մրցանակ  (1987):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am