ԱԼԽԱԶՅԱՆ  Հովհաննես,  Ժան  (2.2.1881,  Վան – 1958,  Փարիզ),  նկարիչ:  Սովորել  է  Թիֆլիսի  նկարչական  (1898–1903),  Փարիզի  գեղարվեստի  (1905–08)  դպրոցներում:  Էտյուդներ  և  բնանկարներ  է  ստեղծել  Ֆինլանդիայում,  Հոլանդիայում,  Ֆրանսիայում,  Իսպանայում:  Գործերից  են`  «Վաղ  գարուն»,  «Տեսարան  Պրովանսից»,  «Կամուրջ  Տոլեդոյում»,  «Նավակներ»,  «Այծեր»  ևն,  որոնց  բնորոշ  են  զարդանկարչական  և  հարթապատկերային  լուծումները:  Անհատական  ցուցահանդեսներ` Ֆրանսիայում  (1918,  1920,  1922): Ալխազյանի  շուրջ  200  գործ  պահվում  է  ՀԱՊ-ում:


Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Շիշմանյան  Ռ.,  Բնանկարն  ու  հայ  նկարիչները,  Ե.,  1958:  

Խաչատրյան  Շ.,  Ֆրանսահայ  կերպարվեստ,  Ե.,  1991:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am