ԱԼԻԽԱՆՅԱՆ  Նվարդ  (1896,  Տրապիզոն – 3.5.1977,  Երևան),  դերասանուհի:  ՀԽՍՀ  վաստակավոր  արտիստ  (1956):  1896-ին  ընտանիքով  տեղափոխվել  են  Բաթում:  Հետագայում  ձայնը  մշակել  է  Թիֆլիսում,  երգել  Կոմիտասի  խմբում,  1916-ին  երաժշտական կոմեդիայի  խմբում  խաղացել  մի  շարք  դերեր  (Անուշ,  «Անուշ»,  ըստ  Թումանյանի),  1919–20-ին  հանդես  եկել  Վ.  Փափազյանի  դրամատիկ.,  1924–27-ին`  Ռոստովի  հայկական  և  ռուական  երաժշտական  խմբերում:  1927-ից`  Թիֆլիսի  հայկական  թատրոնի,  ապա`  ԵԵԿԹ  դերասանուհի:  Դերերից  են`  Պայծառ  (Ն.  Զարյանի  «Աղբյուրի  մոտ»),  Մագդաղինե  (Շիրվանզադեի  «Մորգանի  խնամին»),  Մաթո  (Սունդուկյանի  «Բաղնիսի  բոխչան»)  ևն:


Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am