ԱԼԻԽԱՆՅԱՆ  Իսահակ  Սիմոնի  [7(19).2.1876,  Դուշեթ  (Վրաստան) – 14.3.1946,  Թբիլիսի],  դերասան:  Ս.Ի.  Ալիխանյանի  հայրը:  ՀԽՍՀ  (1923),  ՎԽՍՀ  (1941)  ժողովրդական  արտիստ:  Ավարտել  է  Ներսիսյան  դպրոցը  (1896):  1897–1909-ին`  Բաքվի,  Նոր  Նախիջևանի,  1910-ից`  Թիֆլիսի  հայկական  թատրոնների  դերասան:  1921-ին  Հայաստանի  Առաջին  պետթատրոնում  (այժմ`  Սունդուկյանի  անվ.  թատրոն)  բեմադրել  է  թատրոնի  առաջին  ներկայացումը`  Սունդուկյանի  «Պեպոն»  (Պեպո`  Ալիխանյան):  Լավագույն  դերերից  են`  Միշկին  («Ապուշը»,  ըստ  Դոստոևսկու),  Խլեստակով  (Գոգոլի  «Ռևիզոր»),  Նեզնամով  (Ա.  Օստրովսկու  «Անմեղ  մեղավորներ»),  Օսվալդ  (Իբսենի  «Ուրվականներ»)  ևն:  Ալիխանյանի  դերասանական  փորձի  և  ոճի  խտացումը  Աբեղայի  (Շանթի  «Հին  աստվածներ»)  անձնավորումն  է,  որը  հատուկ  տեղ  ունի  հայ  բեմարվեստի  պատմության  մեջ:  Բեմադրել  է  շուրջ  25  ներկայացում:


Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Աբաջյան  Գ.,  Իսահակ  Ալիխանյան,  Ե.,  1967:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am