ԱԼԻԽԱՆՈՎ  (Ալիխանյան)  Կոստանտին  Միքայելի  (1848,  Թիֆլիս – 1931,  Թիֆլիս),  դաշնակահար,  մանկավարժ,  հասարակական  գործիչ:  Ավարտել  է  Ս.  Պետերբուրգի  համալսարանը  (1872),  սովորել  Ս.  Պետերբուրգի  կոնսերվատորիայում  (1875–76):  Եղել  է  Թիֆլիսի  Նոր  երաժշտական դպրոցի  (1876),  ուսումնարանի  (1886),  Ռուսական  երաժշտական ընկերության  Թիֆլիսի  բաժանմունքի  հիմնադիրներից  (1895-ից`  նախագահ),  Թիֆլիսի  կոնսերվատորիայի  համերգային  դահլիճի  կառուցման  (1917)  բարերարը:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am