ԱԿՈԲՈՎ  Ակոբ  Մինասի  [15.5.1905,  ք.  Սլիվեն  (Բուլղարիա) – ….],  քանդակագործ,  մեդալագործ:  ԱՄՆ  գեղարվեստի ազգային  ակադեմիայի  անդամ  (1969):  Աշակերտել  է  արձանագործ  Մ.  Ֆարաքճյանին,  ուսանել  Կիևի  արվեստի  ինստիտուտում,  Նյու  Յորքի  Կոլումբիա  համալսարանում  (1923–30),  Գեղարվեստի  ազգային  ակադեմիայում  (1930–34):  Դասական  ռեալիզմի  հետևողությամբ  ստեղծել  է  ամերիկյան  երգիծաբան  Ուիլ  Ռոջերսի  դիմաքանդակը  (1935),  գեներալ  Ս.  Ջեքսոնի  հուշարձանը  (1940),  Ջոն  Քենեդիին  (1964),  Նոր  Օռլեանի  250-ամյակին  (1968),  Կոմիտասի  ծննդյան  100-ամյակին  (1969)  նվիրված  մեդալներ:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am