ԱԿԻՄՈՎԱ  (Հեքիմյան)  Սոֆյա  Վլադիմիրի [15(27).3.1887,  Թիֆլիս – 16.1.1972,  Լենինգրադ],  երգչուհի  (սոպրանո):  Ուզբ.  ԽՍՀ  վաստակավոր  արտիստ  (1944):  Ավարտել  է  Լայպցիգի  կոնսերվատորիան  (1909):  1913–29-ին`  Լենինգրադի  Մարինյան  թատրոնի  մեներգչուհի:  1919–25-ին  և  1929–52-ին  դասավանդել  է  Լենինգրադի  կոնսերվատորիայում  (պրոֆ.  `  1939-ից):  Եղել  է  Վագների  օպերաների  դերերգերի  լավագույն  կատարողներից  (Ելիզավետա,  «Տանհոյզեր»,  Էլզա,  «Լոենգրին»  ևն):  Հանդես  է  եկել  կամերային  հարուստ  երկացանկով  (այդ  թվում`  Կոմիտասի,  Ռ.  Մելիքյանի,  Ա.  Սպենդիարյանի  գործերից):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am