ԱԽԻԿՅԱՆ  Վրթանես  Գալուստի  (1873,  Վան – 21.2.1936,  Երևան),  նկարիչ:  ՀԽՍՀ  արվեստի  վաստակավոր  գործիչ  (1935):  Սովորել  է  Ս.  Պետերբուրգի  գեղարվեստի  ակադեմիայի  բարձրագույն  ուսումնարանում  (1899–1912):  Առաջին  անգամ  ցուցադրվել  է  Լոնդոնում`  Ռուս  նկարիչների  ընկերության  ցուցահանդեսում  (1911):  1912–15-ին դասավանդել  է  Վանի  Կենտրոնական  վարժարանում,  1915–18-ին`  Թիֆլիսի  Գայանյան  դպրոցում,  1921–29-ին`  ԵԳԱՏ-ում:  Փոքրաչափ  բնանկարների,  նատյուրտմորտների  վարպետ  է:  Գործերից  են`  «Դեղձեր»  (1925),  «Արարատ»  (1925),  «Ժողտան  շինարարությունը»  (1928,  ՀԱՊ),  «Արզնու  բազալտ  կտրողները»  (1933)  ևն:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am