ԱԽԱՇՅԱՆ  Եղիսաբեթ  Խաչատուրի  (15.9.1869,  Ստավրոպոլ – 1951,  Բաքու),  դերասանուհի:  1885-ից  խաղացել  է  Նոր  Նախիջևանի  թատրոնում,  1889–91-ին  Մոսկվայում,  1889–91-ին  Մոսկվայում  աշակերտել  է  Ա.  Յուժին-Սումբատովին,  հետևել  Փոքր  թատրոնի  ներկայացումներին:  1892–98-ին  խաղացել  է  Թիֆլիսում,  Անդրկովկասում  և  Հս.  Կովկասում  (Հ.  Աբելյանի  խմբերում),  1908-ին`  Բաքվում:  Դերերից  են`  Անանի  (Սունդուկյանի  «Էլի  մեկ  զոհ»),  Կրուչինինա  (Ա.  Օստրովսկու  «Անմեղ  մեղավորներ»),  Լեդի  Միլֆորդ  (Շիլլերի  «Սեր  և  խարդավանք»),  Մադլեն  (Ռ.  Դոնչետտիի  «Զավակ»):  Ախաշյանին  հատուկ  էին  կերպարի  ներքին  ապրումները  դրսևորելու  մեծ  ձիրքը,  մշակված  առոգանությունը,  հարուստ  տեխնիկան:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am