ԱՀԱՐՈՆՅԱՆ  Վահե  Գրիգորի  (20.10.1933,  Սոֆիա  –  15.9.1994,  Երևան),  դաշնակահար,  մանկավարժ:  ՀՀ  վաստակավոր արտիստ  (1974):  Գ. Պ.  Ահարոնյանի  որդին:  1946-ին  ներգաղթել  է  Հայաստան:  Ավարտել  է  Երևանի  կոնսերվատորիան  (1957):  1960–94-ին  դասավանդել  է  նույն  կոնսերվատորիայում   (1987-ից` պրոֆ.,  1987–94-ին`  ամբիոնի  վարիչ),  միաժամանակ`  Վանաձորի,  Երևանի  երաժշտական  ուսումնարաններում,  դպրոցներում: Համագործակցել  է  դիրիժորներ  Դ. Դ  Խանջյանի,  Գ.  Օբերֆրանկի  (Հունգարիա),  մենակատարներ  Ժ.  Տեր-Մերկերյանի,  Ս.  Նավասարդյանի,  Վ.  Մոկացյանի,  Ն.  Նովիկի,  Ռ. Խարաջանյանի  և  այլոց  հետ:  Նվագացանկում` եվրոպական,  հայկական  դասական  և  ժամանակակից կոմպոզիտորների  երկեր: Հայաստանի  երիտասարդների  1-ին  փառատոնի  (ոսկե  մեդալ),  Համամիութենական  (1957,  Մոսկվա), Անդրկովկասյան  (1960,  Բաքու)  մրցույթների  դափնեկիր:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am