ԱՀԱՐՈՆՅԱՆ  Ռուբեն  Միքայելի  (ծ.  24.5.1947,  Ռիգա),  ջութակահար:  ՀՀ  ժող.  արտիստ  (1980):  Ավարտել  է  Մոսկվայի  կոնսերվատորիան  (1971):  1971–2000-ին  դասավանդել  է  Երևանի  կոնսերվատորիայում  (պրոֆ.`  1986-ից):  1983–2000-ին`  Հայաստանի  պետական  կամերային  անսամբլի  գեղարվեստական ղեկավար,  2000-ից  Մոսկվայի  Բորոդինի  անվ.  լարային  քառյակի  ղեկավար  և  1-ին  ջութակահար:  Հայ  մի  շարք  կոմպոզիտորների  ջութակի  երկերի  առաջին  կատարողն  է:  Անդրկովկասյան  (Թբիլիսի,  1965,  1-ին  մրց.),  Համամիութ.  (Մոսկվա,  1965,  2-րդ  մրց.),  միջազգ.  [Չայկովսկու  անվ.  III  և  IV  (Մոսկվա,  1966,  6-րդ  մրց.,  1974,  2-րդ.),  Էնեսկուի  անվ.  (Բուխարեստ,  1970,  2-րդ  մրց.),  Մոնրեալի  (1972,  1-ին  մրց.)]  մրցույթների  դափնեկիր:  ՀԼԿԵՄ  (1968),  ՀՀ  Պետ.  (1988)  մրց-ներ:  ՀՀ  Մովսես  Խորենացու  մեդալ  (1996):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am