ԱՀԱՐՈՆՅԱՆ  Գրիգոր  Պետրոսի  [24.2(7.3).1896,  Թիֆլիս  –  17.7.1980,  Երևան],  քանդակագործ:  ՀԽՍՀ  ժող.  նկարիչ  (1967):  Վ. Գ.  Ահարոնյանի  հայրը:  ՍովորելՊեպոյի արձանը Երևանում (քանդակագործ ՝ Ահարոնյան Գ.,  1975 թ., )  է  Ս.  Պետերբուրգի  (1915–17)  և  Սոֆիայի  (1921–24)  գեղարվեստի  ակադեմիաներում:  Աշխատել  է  Հ. Ս.  Գյուրջյանի  Փարիզի  արվեստանոցներում  (1927–28),  1931–46-ին`  Բուլղարիայում:  1946-ին  ներգաղթել  է  Հայաստան:  1947-ից  դասավանդել  է  ԵԳԹԻ-ում  (պրոֆ.`  1967-ից):  Ահարոնյանի  գործերից  են`  «Ինքնադիմաքանդակը»  (մարմար,  1927),  «Նեգրուհի»  դիմաքանդակը  (բրոնզ,  1928,  երկուսն  էլ`  ՀԱՊ),  «Հակոբ  Մեղապարտ»  արձանը  (գիպս,  1960,  Մատենադարան),  Պ.  Յավորովի  (բրոնզ,  1932,  Սոֆիա,  բազալտ,  1966,  Երևան),  Ա.  Չեխովի  (բրոնզ,  1955),  Ա.  Մյասնիկյանի  (բրոնզ,  1957),  «Պեպո»  (բազալտ,  1975,  երեքն  էլ`  Երևան)  հուշարձանները  ևն:

 
 
 
 

Գրականության ցանկ

 

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am