ԱՂԲԱՅՐԻԿ  ՎԱՐԴՊԵՏ  (ծ.  և  մ.  թթ.  անհտ),  ճարտարապետ:  1213–32-ին  Տեղեր  գ-ում  (այժմ`  ՀՀ  Արագածոտնի  մարզում)  իշխան  Վաչե  Վաչուտյանի  կնոջ`  Մամախաթունի  մեկենասությամբ  կառուցել  է  Տեղերի  վանքի  Ս.  Աստվածածին  եկեղեցին  (ավարտել  է  1213-ին)  և  նրան  արմ-ից  կից  գմբեթավոր  մատուռներով  գավիթը  (1221–32):  Եկեղեցին  և  գավիթն  առանձնանում  են  խստորոշ  ձևորով  և  հայկական  ճարտարապետության  մեջ  բացառիկ,  որպես  երկրորդ  հարկ,  գավթի  կտուրին  հս-արմ.  և  հվ-արմ.  անկյուններով  կանգնեցված  զույգ  փոքրիկ  եկեղեցիներով  (Աղբայրիկ Վարդպետի  նորամուծություններն  են):  Ենթադրվում  է`  Աղբայրիկ  Վարդպետը  եղել  է  Վաչուտյանների  իշխանական  տան  ճարտարապետությունը  և  իր  մասն  է  ունեցել  Վաչե  Ա-ի  և  Մամախթունի  կառուցումների  մեջ:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Բարխուդարյան  Ա.,  Միջնադարյան  հայ  ճարտարապետներ  և  քարգործ  վարպետներ,  Ե.,  1963:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am