ԱՂԲԱԼՅԱՆ  Նունե  Յուրիի  (ծ.  28.10.1959,  Երևան),  նկարչուհի:  Ավարտել  է  Մոսկվայի  Տեքստիլ  ինստիտուտը  (1982):  1990-ից  դասավանդում  է  ԵԳԱ-ում: Աշխատում  է  մետաքսի,  նաև  տեքստիլ  արտադրանքի  տարբեր  որակի  կերպասների  վրա  (բամբակ,  վուշ,  թավիշ):

Գործերից  են`  «Պալանգա»  (1987),  «Վախը»  (1995,  երկուսն  էլ`  բամբակ),  «Պսակադրություն»  (1993),  «Կինը  և  տղամարդը»  (1998),  «Հակադրություն»  (2002),  «Սեր»  (2002,  բոլորը`  մետաքս):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am