ԱՂԱՅԱՆ  Մուշեղ  Ղազարոսի  (17.11.1883,  Թիֆլիս – 11.9.1966,  Երևան)  երաժշտագետ,  կոմպոզիտոր,  երգիչ  (բարիտոն):  ՀԽՍՀ  արվեստի վաստակավոր  գործիչ  (1939):  Ղ. Ս.  Աղայանի  որդին:  Սովորել  է  Թիֆլիսի  Ներսիսյան դպրոցում,  Ս.  Պետերբուրգի  (1907–11)  և  Մոսկվայի  (1925–30)  կոնսերվատորիաներում:  1930-ից  ապրել  է  Երևանում:  1934–39-ին`  ՀԿՄ  նախագահ:  Շ. Մ.  Տալյանի  հետ  կազմել  ու  հրատարակել  է  Սայաթ-Նովայի  (1946)  և  Ջիվանու  (1955),  Շերամի  (1959)  երգերի  ժողովածուները:  Գրել  է  երգեր,  ռոմանսներ,  խմբերգեր,  մշակել  ժողովրդական  և  գուսանական երգեր:

 

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 Երաժշտական  ակնարկներ,  Մ.,  1927:  

Հայ  գուսանները  և  գուսանաաշուղական  արվեստը,  Ե.,  1959:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am