ԱՂԱՍՅԱՆ  Գրիգոր  Խորենի  (ծ.  13.4.1926,  Երևան-2009, Երևան),  նկարիչ:  ՀՀ  արվեստի  Գրիգոր Աղասյան - Կեչիներ: Հայաստանի ազգային պատկերասրահ:վաստակավոր  գործիչ  (1981):  Ավարտել  է  Մոսկվայի  Սուրիկովի  անվ.  գեղարվեստի  ինստիտուտը  (1950):  1950–66-ին  դասավանդել  է  ԵԳՈՒ-ում,  1963-ից`  նաև  ԵԳԹԻ-ում  (պրոֆ.`  1982-ից):  Ստեղծել  է  ազգային  կոլորիտով  բնանկարներ,  կոմպոզիցիաներ,  գրաֆիկական  գործեր,  օֆորտներ:  Ուշագրավ  են  «Ճանապարհին»  (1968),  «Հույսով,  հավատով»  (1973,  ՀԱՊ),  «Ընկերուհիներ»  (1975),  «Կարմիր  հրապարակը»  (1978,  ՀԱՊ),  «Մեր  բակը»  (1987,  ՀԱՊ),  «Հրազդանի  լիճը»  (1990),  «Պարուհիներ»  (1999),  «Կարոտ»  (2002)Գրիգոր Աղասյան - Մեր թաղը: Հայաստանի ազգային պատկերասրահ:  երփնագրերը,  վենետիկյան  նկարաշարերը`  «Երեկո»,  «Դիմակահանդես»  (երկուսն  էլ`  2003):  Անհատական   ցուցահանդեսներ`  Երևանում  (1980,  2002),  Մոսկվայում  (1980),  Գյումրիում (1981)  ևն:  Արծաթե  մեդալ  (1980,  Մոսկվա),  Հայաստանում  քրիստոնեության  ընդունման  1700-ամյակին  նվիրված  ցուցահանդեսի  մրցանակ  (2001,  Երևան):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am