ԱՂԱՍՅԱՆ  Աստղիկ  Ալեքսեյի  [15(27).10.1899,  Թիֆլիս  –  7.3.1984,  Երևան],  դերասանուհի,  ռեժիսոր:  ՀԽՍՀ  արվեստի  վաստակավոր  գործիչ  (1945):  Բեմելը`  1917-ին`  Թիֆլիսի  Հայոց  դրամատիկական  ընկերության  թատրոնում  (Մարգարիտ,  Շիրվանզադեի  «Պատվի  համար»,  Նինա,  Լերմոնտովի  «Դիմակահանդես»  ևն):  1921–24-ին`  Հայաստանի  Առաջին  պետթատրոնի  դերասանուհի  (Կեկել,  Սունդուկյանի  «Պեպո»  ևն),  1931–63-ին`  ԵՊՀԹ  (նաև`  հիմնադիրներից)  ռեժիսոր:  Բեմադրել  է`  «Գիքոր»  (ըստ  Թումանյանի),  Ա.  Շահինյանի  «Փոքր  բակի  մեծ  հոգսերը»  ևն:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am