ԱՂԱՄՅԱՆ  Կարեն  Գուրգենի  (ծ.  28.11.1945,  Երևան),  նկարիչ:  Սովորել  է  ԵԳՈՒ-ում  (1961–64),  ավարտել  ԵԳԹԻ  (1969):  1998-ից`  ՀՆՄ  նախագահ:  Հայաստանում  ժամանակակից  դիզայնի  հիմնադիրներից է:  1970-ից  դասավանդում  է  ԵԳԹԻ-ում  (պրոֆ.`  1989-ից,  1988–94-ին`  ԵԳԻ  ամբիոնի  վարիչ):  Գործերին  բնորոշ  են  խորհրդանշական  համադրությունները,  արտահայտչամիջոցների  թարմությունը  («Սփյուռք»,  1988,  «Սպիտակ  խորանարդ»,  1990,  «Հպումներ»,  1998,  «Ապագա  հիշողություններ»,  2000,  «Իրավիճակ.  առավոտ»,  2002,  «Համբույր»  2004  ևն):  Անհատական  ցուցահանդեսներ`  Երևանում  (1991,  2001),  Փարիզում  (1992),  Պրահայում  (1993),  Բեռլինում  (1994),  Մոսկվայում  (2002),  Սեուլում  (2002):  Գործերից  պահվում  են  ՀՀ,  ՌԴ,  Ֆրանսիայի  ազգային  պատկերասրահներում,  արվեստի  թանգարաններում: Հնդկաստանի  Ջ.  Ներուի  անվ.  (1957),  ՀԼԿԵՄ  (1980)  մրց-ներ:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am