ԱՂԱՄԻՐԶՅԱՆ  Ռուբեն  Սերգեյի  (20.12.1922,  Թիֆլիս  –  26.10.1991,  Լենինգրադ),  ռեժիսոր,  մանկավարժ:  Վրաց.  ԽՍՀ  արվ.  վաստ.  գործիչ  (1972),  ԽՍՀՄ  ժող.  արտիստ  (1983):  Ավարտել  է  Լենինգրադի  թատերարվեստի  ինստիտուտը  (1953): 1953-ից  դասավանդել  է  նույն  ինստիտուտում  (պրոֆ.`  1975-ից,  1975–85-ին`  ամբիոնի  վարիչ):  1961–66-ին`  Լենինգրադի  դրամատիկ.  մեծ  թատրոնի  ռեժիսոր,  1966-ից`  Կոմիսարժևսկայայի  անվ.  թատրոնի  գլխ.  ռեժիսոր:  Լավագույն  բեմադրություններից  են`  Դրուցեի  «Սրբություն  սրբոց»,  Բուլգակովի  «Տուրբինների  օրերը»,  «Բորիս  թագավորը»  (ԽՍՀՄ  Պետ.  մրց.,  1984),  Ալյոշինի  «Դիվանագետը»  ևն:  Պիեսներ  է  բեմադրել  նաև  Ֆինլանդիայի,  Չեխեսլեվակիայի, Հունգարիայի  թատրոններում:  Հեղինակ  է  «Ժամանակ:  Թատրոն:  Ռեժիսոր»  (1987)  գրքի:

 

 

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am