ԱՂԱԼՅԱՆ  Ֆրեյդուն  Հակոբի  [20.11  (1.12),  1876,  Շուշի  –  1.2.1944,  Երևան],  ճարտարապետ:  Ա.Ֆ.  Աղալյանի  հայրը:  Ավարտել  է  Ս.  Պետերբուրգի  Քաղաքացիական  ճարտարագետների  ինստիտուտը  (1903):  1903–21-ին  աշխատել  է  Բաքվում  և  այլ  քաղաքներում,  1921-ից`  Երևանում:  1930–37-ին`  Քանաքեռշինի  ճարտարապետական բաժնի  վարիչ:  Աղալյանի  նախագծերով  Բաքվում  կառուցվել  են  բնակելի  թաղամաս,  երկթղուղային  ուղեկամուրջներ,  գանձատունն  ու  հարկային  պալատը,  Բանվորական  տունը,  Գրոզնիում`  բնակելի  տներ,  երկաթբեկոնե  կամուրջ  Սունժա  գետի  վրա,  Արմավիրում`  հայկական  եկեղեցի,  Կիսլովոդսկում`  ամառանոցներ,  Ղզլարում`  հիվանդանոց  և  ամբուլատորիա,  Երևանում`  Քանաքեռի  ջրէկի  վարչական  և  բնակելի  շենքերը,  Հայջրտնտ.  նախ-յան  բնակելի  շենքը,  Քեթրանի  (այժմ`  գ.  Գետամեջ`  ՀՀ  Կոտայքի  մարզում)  ջրանցույցը:  Աղալյանը դասավանդել  է  Բաքվի  (1917–21)  և  Երևանի  (1922–37)  ուսումնական  հաստատություններում:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am