ԱՂԱԼՅԱՆ  Արմեն  Ֆրեյդունի  (ծ.  20.3.1930,  Երևան),  ճարտարապետ:  ՀՀ  վաստակավոր  ճարտարապետ  (1983):  Ֆ.  Հ.  Աղալյանի  որդին:  Ավարտել  է  ԵՊԻ  (1954):  1964–69-ին`  Երևանի  գլխավոր  ճարտարապետի  տեղակալ,  1969–73-ին`  Երևավաննախագիծ  ինստիտուտի  արվեստանոցի  ղեկավար,  1980–90-ին`  ԵՊԻ  ճարտ-շինարական  ֆաուլտետի դեկան  (պրոֆ.`  1990-ից):  Աղալյանի  նախագծերով  Երևանում  կառուցվել են  Ճարտարագիտագեոդեզ.  հետախուզումների  և  նկարահանումների  հայկական  պետական  ինստիտուտը  (1972–78),  Հայպետտրանսնախագիծ  (1967),  Հայապետջրնախագիծ  (1696),  Կապի  նախագծային  (1970,այժմ`  ԱրմենՏել),  էլեկտրոնային  նախագծային  (1971)  ինստ-ները,  միջքաղաքային  ԱՀԿ  (1971),  ԵՊԻ  մասնաշենքերից  երկուսը  (1981–85),  «Հյուսիսային»  ավտոկայանը  (1986–88):  Կերպափոխվող  միջնորմի,  հավաքովի  միաձույլ  կմախքով  շենքի  կառուցման  Աղալյանի  եղանակով  Սպիտակի  երկրածարժից  հետո,  1990-ին,  նախագծվել  է  իննհարկանի  սեյսմակայուն  փորձարարական  բնակելի  շենք:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am