ԱՂԱՋԱՆՅԱՆ  Ստեփան  Մելիքսեթի  [16(28).12.1863,  Շուշի  –  13.12.1940,  Երևան],  նկարիչ:  ՀԽՍՀ  ժողովրդական նկարիչ  (1938):  Սովորել  է  Մարսելի  նկարիչների  Ստեփան Աղաջանյան - Աղջկա դիմանկար: Հայաստանի ազգային պատկերասրահ:ստուդիայում  (1886–90),  Փարիզի  Ժյուլիեն  ակադեմիայում  (1987–1900),  Բ.  Կոնստանի,  Ժ.  Պ.  Լորանսի  արվեստանոցներում:  Դեռևս  ակադեմական  գործերում  Աղաջանյանը  դրսևորել  է  բնորդի  ներաշխարհը  ռեալիստորեն  բացահայտելու  բացառիկ  կարողություն  («Բրետանուհին»,  1898,  «Ակադեմիական  էտյուդ»,  1899):  1900-ին  վերադարձել  է  Շուշի,  1902–04-ին  աշխատել  Բաքվում,  ապա  տեղափոխվել  Դոնի  Ռոստով,  որտեղ  մինչև  1921-ը  ստեղծագործել  և  նկարչություն  է  դասավանդել  հանրակրթական  դպրոցներում,  պետական  նկարչական  ստուդիայում:  Այդ  շրջանի  գործերից  են`  «Նկարչի  քրոջ  աղջիկը»  (1970),  «Ս.  Ե.  Էքմեջյանի  դիմանկարը»  (1908),  «Ինքնանկար»  (1909),  «Մտորումներ»  (1914)  ևն,  որոնցումՍտեփան Աղաջանյան - Երևանը Արարատի ֆոնի վրա գարնանը: Հայաստանի ազգային պատկերասրահ: շեշտված  են  կերպարների  ազգային,  տարիքային,  հոգեբանական  հատկանիշները:  1921-ին  Աղաջանյանը  տեղափոխվել  է  Երևան,  1922–29-ին  դասավանդել  ԵԳԱՏ-ում:  Մարդու  կերպարը  դիտելով  որպես  մարմնավոր ու  հոգևոր  նկարագրի  միասնություն`  Աղաջանյանը  առավել  լուսավոր  ու  թափանցիկ  հնչերանգով  և  ռեալիստորեն  է  պատկերել  իր  հայրենիքի  մարդկանց  («Ինքնանկար»,  «Նկարչի  կինը»,  «Վասիլը»,  երեքն  էլ`  1926,  «Գրող  Էմին  Տեր-Գրիգորյան»,  1927,  «Կոմպոզիտոր  Ա.  Տեր-Ղևոնդյանը»,  1928,  «Երգչուհի  Բարոնկինան»,  1935  ևն):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 Մարտիկյան  Ե.,  Ստեփան  Աղաջանյան,  Ե.,  1956:

Տե՛ս նաև

Ստեփան Աղաջանյան (տեսադարան)

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am