ԱՂԱՋԱՆՅԱՆ  Սերգեյ  Համբարձումի  (ծ.  1.9.1929,  Փեհլեևի  (այժմ`  Էնզելի`  Իրանում,-09.01.2015, Երևան),  կոմպոզիտոր:  ՀՀ  արվեստի  վաստակավոր գործիչ  (1981):  Ավարտել  է Թեհրանի  (1950),  Երևանի  (1959-ին`  ջութակի,  1975-ին`  ստեղծագործ.  բաժինները)  կոնսերվատորիաները:  1953-ին  տեղափոխվել  է  Երևան:  1964-ից`  ԵՊԻ  կամերային  նվագախմբի  ղեկավար:  Գրել  է  «Պոլիմոնդիաներ»  (ըստ  միջնադարյան  տաղերի,  շարականների,  1972–79)  լարային  նվագախմբի,  «Պոլիմոնդոիկ  կանտատ»  (1975)  երգչախմբի  և  սիմֆ.  նվագախմբի  համար,  փողային  նվագախմբի  կոնցերտ  (1986),  «Օսմար  Խայամի  քառյակներ»  երգաշարը  (1971),  «Մաշտոցյան  4  երգ»  (1972)  և  այլ  խմբերգեր: ՀԼԿԵՄ  մրցանակ (1976):
 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am