ԱՂԱՋԱՆՅԱՆ  Նորայր  Գերասի  (ծ.  22.11.1927,  Երևան),  նկարիչ:  Ավարտել  է  ԵԳԹԻ  (1955):  1955–2001-ին  դասավանդել  է  (պրոֆ.`  1995-ից)  նույն  ինստիտուտում:  Ստեղծագործում  է  դեկորատիվ-կիրառական  արվեստի  բնագավառում:  Աղաջանյանը  հեղինակ  է  կավից,  ապակուց,  մետաղներից  և  այլ  նյութերից  պատրաստված  դեկորատիվ-կիրառական  սպասքների,  ծաղկամանների,  մեդալների  ևն:  Ուշագրավ  են  «Բերքահավաք»  (1968,  պաննո),  «Առատություն»,  «Երիտասարդ  ընտանիք»,  «Սասունցիներ»,  «Գառնիկ  ախպեր»,  «Կարմիր  գինի»  (1960–90-ական  թթ.,  բոլորը`  պղինձ),  «Հին  Հայաստան»,  «Զանգեզուր»  (1980-ական  թթ.,  երկուսն  էլ`  խեցի)  և  այլ  աշխատանքներ:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am