ԱՂԱՋԱՆՅԱՆ,  Աղաջանովա  -  Շուտկո,  Նինա  (Նունե)  Փինարդոսի  [8.11.1889,  Եկատերինոդար  (այժմ`  Կրասնոդար`  ՌԴ-ում)  –  14.12.1974,  Մոսկվա],  կուսակցական  գործիչ,  կինոսցենարիստ:  Հաճախել  է  Եկատերինոդարի  մանկավարժական  դասընթացներին:  Հեղափոխական  գործունեության  համար  բանտարկվել  և  աքսորվել  է  (1911–16):  Մասնակցել  է  Փետրվարյան  և  Հոկտեմբերյան  հեղափոխություններին,  1921–22-ին  եղել Պրահայի,  1934–38-ին`  Ռիգայի  խորհրդային  դեսպանատների  աշխատակից:  Կինոյում  աշխատել  է  1924-ից:  1945–52-ին  դասավանդել  է  Մոսկվայի  կինեմատոգրաֆիայի  ինստիտուտում:  Հեղինակ  է  ««Պրոտյոմկին»  զրահանավը»,  «Սպիտակների  մոտ`  թիկունքում»  (երկուսն  էլ`  1925),  «Կրասնայա  Պրեսնյա»  (1926),  «Նավաստի  Իվան  Գալայը»  (1929),  «Դասալիք»  (1933)  և  այլ  ֆիլմերի սցենարների:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am