ԱՂԱԲԱԲՅԱՆ  Նիկոլ  Լիպարիտի  [ծ.  28.1.1964,  գ.  Կողբ  (ՀՀ  Տավուշի  մարզ)],  նկարիչ:  Ավարտել  է  ՀՊՄԻ  (1986):  Ազգ.  գեղանկարչ.  ավանդույթները  նորովի  են  դրսևորվել  Աղաբաբյանի  գործերում.  նուրբ  գունային  հակադրություններով  զուգորդված  են  ռեալիստական  և  տպավորապաշտական ընկալումները  («93թ.  ձմեռը»,  1993,  «Կողբի  ծաղիկներ»,  1994,  «Տաք  աշուն»,  1995,  «Մի  կտոր  Հայաստան»,  1998,  «Ջերմուկի  ձորը»,  1999,  «Ծաղիկների  հմայքը»,  2000,  «Փարվանայի  հրաշքը»,  2000  ևն):  Անհատական  ցուցահանդեսներ`  Ֆրանսիայում  (1996–2001),  Գերմանիայում  (2001),  Իտալիայում  (2001),  Երևանում  (2004)  և  այլուր:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am