ԱՂԱԲԱԲՅԱՆ  Գրիգոր  Գարեգինի  [12(25).6.1911,  Ալեքսանդրապոլ  (այժմ`  Գյումրի) –  9.10.1977,  Գորիս,  թաղված  է  Երևանում],  ճարտարապետ:  ՀԽՍՀ  արվեստի վաստակավոր գործիչ  (1961),  ՀԽՍՀ  վաստակավոր  ճարտարապետ  (1968),  ԽՍՀՄ  շինարարության  և  ճարտարապետության   ակադեմիայի  թղթակից անդամ  (1957):  Ավարտել  է  ԵՊԻ  (1937):  1950–59-ին`  Երևանի  գլխավոր  ճարարապետ  1959–77-ին`  ՀԽՍՀ  Պետշինի  նախագահ:  Աղաբաբյանի  գործերի  աչքի  են  ընկնում  ճարտարապետական ազգային ավանդույթների  ստեղծագործական կիրառմամբ,  շինարարական  հորինվածքի  ինքնատիպությամբ  (Սառցակոմբինատ,  1950,  Հրազդանի  մեծ  կամրջի  ճարտ.  մշակում,  1956,  ավտոկայան,  1966,  ինստիտուտներ,  վարական  շենքեր,  դպրոցներ,  կենտր.  փողոցների  անկյունադիր  բնակելի  տներ  Երևանում,  տարբեր  կառույցներ  ՀՀ  այլ  քաղաքներում):  Աղաբաբյանի  գլուխգործոցը  Երևանի  Կենտրոնական  շուկան  է  (1952):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Աղաբաբյան  Գրիգոր  (ալբոմ),  Ե.,  1981:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am