ԱՂԱԲԱԲՈՎ  Սերգեյ  Արտեմի  (25.10.1926,  Մախաչկալա  –  23.10.1959,  զոհվել  է  ավիավթարից),  կոմպոզիտոր:  Ավարտել  է  Մոսկվայի  կոնսերվատորիան  (1956):  Նպաստել  է  Դաղստանի  պրոֆեսիոնալ  երաժշտական  մշակույթի  զարգացմանը:  Գրել  է  սյուիտ  (1951),  «Պոեմ-ռեպսոդիա»  (1959)  ջութակի  և  դաշնամուրի,  «Դաղստանյան  սյուիտ»  սիմֆոնիա  նվագախմբի  համար  (1954),  «Անցյալի  պոեզիայից»  (1957–58),  «Հայկական  պոեզիայից»  (1957–58)  վոկալ  շարքերը,  կանտատներ,  երգեր:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007

Якубов  М.,  Сергей  Агабабов,  М.,  1966.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am