ԱՂԱԲԱԲՈՎ  Առնոլդ  Ռուբենի  (7.9.1929,  Բաքու–28.3.1999,  Երևան),  սցենարիստ,  կինոռեժիսոր:  ՀԽՍՀ  արվեստի վաստակավոր  գործիչ  (1980):  Ավարտել  է  Մոսկվայի  սցենար.  բարձրագույն  դասընթացները  (1962):  Հեղինակ  է  «Բարև,  ես  եմ»  (1965),  «Վերադարձ»  (1973),  «Սիրամարգի  ճիչը»  (1982,  Ֆ.  Դովլաթյանի  հետ),  «Մենավոր  ընկուզենին»  (1986)  և  այլ  ֆիլմերի  սցենարների:  Նկարահանվել  է  «Գառնի»  (1967,  կարճամետրաժ),  «Շեկ  ինքնաթիռ»  (1976,  Ա.  Հայրապետյանի  հետ),  «Արևիկ»  (1978,  Ա.  Հայրապետյանի հետ,  սցենարը`  Աղաբաբովի,  Գ.  Առաքելյանի  հետ,  «Զլատա  Պրահա»  գլխ.  մրց.`  1979),  «Որտե՞ղ  էիր,  մարդ  Աստծո»  (ըստ  Ջ.  Խալափյանի,  1992,  սցենարը`  Աղաբաբովի,  հեռուստաֆիլմ)  և այլ  կինոնկարներ:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am