ԱՃԵՄՅԱՆ  Վարդան  Մկրտչի  [2(15).9.1905,  Վան  –  24.1.1977,  Երևան],  ռեժիսոր:  ՀԽՍՀ  (1945),  ԽՍՀՄ  (1965)  ժողովրդական արտիստ:  Սոցիալական աշխատանքների  հերոս  (1975):  Ա.  Վ.  Աճեմյանի  հայրը,  Ա.  Հ.  Ասրյանի  ամուսինը:  Ավարտել  է  Երևանի  գեղարվեստի ուսումնարանը  (1924),  Մոսկվայի  հայկական ստուդիան  (1926):  1927-ին  կազմակերպել  է  Թիֆլիսի  հայկական  դրամատիկ  ստուդիան,  եղել  Լենինականի  պետական  թատրոնի  հիմնադիրներից  (1923–46-ին`  դերասան,  ռեժիսոր,  1931–38-ին`  գեղարվեստական ղեկավար),  1939-ից`  Երևանի  Սունդուկյանի  անվ.  թատրոնի  ռեժիսոր  (1953-ից`  գլխավոր  ռեժիսոր),  1974–50-ին`  ԵԵԿԹ  գլխավոր ռեժիսոր:  1944-ից  դասավանդել  է  ԵԳԹԻ-ում  (պրոֆ.`  1964-ից):  Լենինականի  թատրոնում  Աճեմյանի  բեմադրություններից  են`  Գորկու  «Հատակում»  (1932),  Պարոնյանի  «Մեծապատիվ  մուրացկաններ»  (1934),  Շեքսպիրի  «Տասներկուերորդ  գիշեր»  (1944),  Ն.  Զարյանի  «Արա  Գեղեցիկ»  (1946)  ևն:  Սունդուկյանի  անվ.  թատրոնում  ստեղծել  է  բեմարվեստի  բազմաթիվ  դասական արժեքներ,  որոնցից  են  Վրթ.`  Փափազյանի  «Ժայռ»  (1944),  Պարոնյանի  «Պաղտասար  աղբար»  (1954),  Սարոյանի  «Իմ  սիրտը  լեռներում  է»  (1961),  Պապայանի  «Աշխարհն,  այո,  շուռ  է  եկել»  (1967)  ևն:  Բեմադրել  է  նաև  Տիգրանյանի  «Դավիթ  բեկ»  (1966),  «Անուշ»  (1969,  երկուսն  էլ`  Երևանի  օպերայի  և  բալետի  թատրոն),  Շիրվանզադեի  «Մորգանի  խնամին»,  Չուխաճյանի  «Կարինե»  (երկուսն  էլ`  ԵԵԿԹ)  և  այլ  պեսներ:  Աճեմյանի  բեմադրություններն  աչքի  են  ընկել  գեղարվեստական  հավաստի  ընդհանրացումներով,  կերպարների  հոգեբանական  ճշմարտացի  և  գեղ.  վառ  բացահայտումներով:  Նա  դաստիարակել  է  դերասանների  և  ռեժիսորների  մի մեծ  խումբ:  

ԽՍՀՄ  (1951),  ՀԽՍՀ  (1971)  Պետական  մրցանակներ:
 
 
Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Հախվերդյան  Լ.,  Կլասիկան  և  մեր  օրերը.  Վարդան  Աճեմյանի  արվեստը,  Ե.,  1962:  

Ռիզաեվ  Ս.,  Վարդան  Աճեմյան,  Ե.,  1972: 

 Խալաթյան  Լ.,  Վարդան  Աճեմյան,  Ե.,  1986:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am