ԱՃԵՄՅԱՆ  Վարդան  Ալեքսանդրի  (ծ.  27.4.1958,  Երևան),  կոմպոզիտոր:  Ա.  Վ.  Աճեմյանի  որդին:  Ավարտել  է  Երևանի  կոնսերվատորիան  (1973):  1986-ից  դասավանդում  է  նույն  կոնսերվատորիայում  (պրոֆ.`  2001-ից,  ամբիոնի  վարիչ`  2002-ից):  Գրել  է  «Կիկոսի  մահը»  օպերան,  «Տասներկուերորդ  գիշեր»  մյուզիքը,  2  սիմֆոնիա,  «Տոնական  նախերգանք»,  «Սայաթ-Նովա»  նախերգանք`  լարային  նվագախմբի  համար,  պոեմ`  նվագախմբի  համար,  «Բալլադ  զինվորի  մասին»`  ձայնի  և  նվագախմբի  համար,  գործիքային  կոնցերտներ,  սոնետներ,  «Արտամետյան  գիշերներ»  (ըստ  Գ.  Մահարու)  վոկալ  շարք`  ձայնի  և  դաշնամուրի  համար,  խմբերգեր,  ռոմանսներ,  թատերական  երաժշտության:

 

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am