ԱՃԵՄՅԱՆ  Վալենտինա  Նշանի  (22.7.1913,  Վան  –  23.7.1991,  Երևան),  ճարտարապետ:  ՀԽՍՀ  վաստակավոր  ճարտարապետ  (1971):  Ավարտել  է  ԵՊԻ  (1937):  1938–81-ին`  Հայարդնախագիծ  ինստիտուտի  գլխավոր  մասնագետ:  Աճեմյանի  նախագծերով  կառուցվել  են  Երևանի  հաստոցաշինական  գործարանի  վարչական շենքը  (1955),  էլեկտրամեքենաշինականի  երկու  մասնաշենքերը  (1940–41),  Ստեփանավանի  էլեկտրատեխնիկական  (1962–63),  Երևանի  գինեթթվի  (1959–60),  Դալարի  և  Արաքսի  գինու  (1953–54)  գործարանները  ևն:  Կին  ճարտարապետների  ստեղծագործության  համամիութենական  մրցույթի  դափնեկիր  (1948):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am