ԱՃԵՄՅԱՆ  Տիրան  Մարտիրոսի  (21.7.1902,  Հալեպ  –  1991,  Բեյրութ),  ծաղրանկարիչ  և  դերասան:  Սովորել  է  Հալեպի  գերմանական  վարժարանում:  Ծաղրանկարչության  առաջին  փորձերն  արել  է  1919-ին`  Կ.  Պոլսի  «Կավռոշ»  երգիծաթերթում:  1921-ին Հալեպում  կազմակերպել  է  «Երիտասարդաց  միության  թատերախումբը»,  բեմադրել  և  խաղացել  է  Շիրվանզադեի  «Կործանվածը»  (Սենեքերիմ),  «Պատվի  համար»  (Սուրեն),  «Նամուս»  (Սեյրան),  Շանթի  «Հին  աստվածներ»  (Աբեղա)  պիեսներում:  1925-ին  տեղափոխվել  է  Բեյրութ,  ծաղրանկարներով  հանդես  եկել  հայկական,  ֆրանսիական  և  արաբական  մամուլում:  Անհատական  ցուցահանդեսներ է ունեցել Բեյրութում,  Հալեպում,  Թեհրանում,  Նոր  Ջուղայում  և  Երևանում  (1975):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am