ԱՃԵՄՅԱՆ  Հովհաննես  Հարությունի  (1828,  Կ.  Պոլիս  –  1871,  Կ.  Պոլիս)  դերասան:  Խաղացել  է  Մ.  Պեշիկթաշլյանի,  Ս.  Հեքիմյանի,  նաև  ֆրանսիական,  իտալական  խմբերում,  1861–67-ին`  Արևելյան,  1863–64-ին`  Վապուրական  թատրոններում,  1870-ին`  Թ.  Ֆասուլաճյանի  խմբում:  Դերերից  են`  Ներսես  (Պեշիկթաշյանի  «Արշակ  Բ»),  Դերմոնթե  (Դյուկանժի  «Խաղամոլի  մը  կենաց  երեսուն  տարին»)  ևն:  Զբաղվել  է  նաև  նկարչությամբ  և  քանդակագործությամբ:  Դ.  Կ.  Թյրանցի  հետ  պատկերազարդել  է  Կ.  Պոլսի  Չրաղանի  պալատը  և  արքունի  այլ  շինություններ:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am