ԱՃԵՄՅԱՆ  Հովհաննես  (1840,  Կ.  Պոլիս  –  1895,  Կ.  Պոլիս),  երգիչ  (տենոր):  1870-ական  թթ.  կեսին  Տ.  Գ. Չուխաճյանի  ղեկավարած  հայկական առաջին  կոմիկական  օպերային  խմբում  («Օսմանյան  օպերային  թատրոն»)  աչքի  է  ընկել  Արիֆի  և  Խուրշիդ  բեկի  դերերգերով  (Չուխաճյանի  «Արիֆի  խարդախությունը»,  «Լեբլեբիջի  Հոր-հոր  աղա»):  Խմբագրել  է  «Ֆար  դյու  Բոսֆոր»  Ֆրանսիական  թերթը: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am