ԱՃԵՄՅԱՆ  Հարություն  (Արիել)  Ստեփանի  [18.12.1904,  Բրուսա  (Թուրքիա)  –  28.11.1965,  Նյու  Յորք],  նկարիչ:  Սովորել  է  Վենետիկի  ԳեղարվեստիՀարություն Աճեմյան- Հայ մամիկը: Հայաստանի ազգային պատկերասրահ:  ակադեմիայում  (1923–26):  Ապրել  է  Վենետիկում,  Միլանում,  1931–38-ին`  Փարիզում  (ցուցադրվել  է  Անկախների  սալոնում),  1938-ից`  ԱՄՆ-ում:  Ակադեմիական  ռեալիզմի  ներկայացուցիչ  է:  Աճեմյանը  ստեղծել  է  ազգային թեմաներով  պատկերներ  («Շարական»,  «Ջարդը»,  «Հայկական  պանթեոն»,  «Ազգային  դաստիարակություն»,  «Հայաստանի  փառք»),  բնանկարներ,  դիմանկարներ,  հոգևոր  ու  աշխարհիկ  թեմաներով  որմնանկարներ`  Ֆրանսիայի,  ԱՄՆ-ի  հայկական  և  օտար  եկեղեցիների  ու  վարժարանների  համար:  Պատկերազարդել  է  գրքեր:  Աճեմյանի  «Կանացի  դիմանկարը»  և  «Հայ  մամիկը»  (երկուսն  էլ`  1938)  պահվում  են  ՀԱՊ-ում:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am