ԱՃԵՄՅԱՆ  Գևորգ  Վարգեսի  (5.3.1923,  Բաքու  –  9.4.1998,  Երևան),  ջութակահար,  մանկավարժ:  ՀԽՍՀ  ժողովրդական  արտիստ  (1977):  Ավարտել  է  Երևանի  կոնսերվատորիան  (1951):  1951–98-ին  դասավանդել  է  Երևանի  Չայկովսկու  անվ.  երաժշտական  դպրոցում:  1958-ին  կազմակերպել  է  պատանի  ջութակահարների  (1970-ից`  ՀՀ  հեռուստառադիոյի  ջութակահարների)  անսամբլը,  գեղարվեստական ղեկավար`  Աճեմյան,  1998-ից`  Աճեմյանի  անվ.:  Անսամբլի  համար  կատարել  է  արևմտաեվրոպական,  ռուսական  և  հայ  կոմպոզիտորների  գործերի  փոխադրումներ:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am