ԱՃԵՄՅԱՆ  Ալեքսանդր  Վարդանի  (25.8.1925,  Թիֆլիս  –  10.10.1987,  Երևան),  կոմպոզիտոր:  Վ.  Մ.  Աճեմյանի  և  Ա.  Հ.  Ասրյանի  որդին,  Վ.  Ա. Աճեմյանի  հայրը:  ՀԽՍՀ  ժողովրդական  արտիստ  (1984):  Ավարտել  է  Երևանի  կոնսերվատորիան  (1955):  1971–87-ին  դասավանդել  է նույն  կոնսերվատորիայում:  Գրել  է  6  սիմֆոնիա  [1955–84,  5-րդը`  «Սասունցի  Դավիթ»  (երգչախմբի  և  նվագախմբի  համար),  1979,  6-րդը`  «Յոթ  երգ  Հայաստանի  մասին»,  1984],  «Հովերգական  սիմֆոնիետ»  (1972),  սիմֆոնիկ  և  կամերային  գործեր, վոկալ-գործիքային  շարք  (1969),  ռոմանսներ,  երգեր,  թատերական  և  կինոերաժշտություն:  ՀԽՍՀ  Պետ.  մրց.  (1975):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am