ՄԵՐԺԱՆՈՎ Վիկտոր Կարապետի [ծ. 15.8.1919. ք. Տամբով (Ռուսաստան)], դաշնակահար, երգեհոնահար, մանկավարժ: Պրոֆեսոր (1964): ՌԴ ժողովրդական արտիստ (1977): Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (1941): 1949-ից դասավանդել է Մոսկվայի, 1973-78- ին, միաժամանակ՝ Վարշավայի կոնսերվատորիաներում: 1950-ից հանդես է եկել Ա. Գաբրիելյանի, նաև Կոմիտասի անվ. քառյակի հետ: Պարբերաբար հրավիրվում է Երևան, անցկացնում վարպետության դասընթացներ: Եղել է Ա.Խաչատրյանի անվ. դաշնակահարների 1-ին միջազգային մրցույթի ժյուրիի նախագահը (2003, Երևան): Զբաղվում է համերգային գործունեությամբ (երկացանկում՝ Բրամսի, Լիստի, Ռախմանինովի, Ա. Խաչատրյանի, Է. Հովհաննիսյանի և այլոց գործերից):

Համամիութենական (1945, Մոսկվա, 1-ին մրց.), միջագգային (1949, Վարշավա) մրցույթների դափնեկիր: Ամերիկյան կենսագրական կենտրոնի «Տարվա մարդ» (1997):
 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am