ԲԱԲԱՅԱՆ Վահրամ Օհանի. ծնվել է 1948 թվականի օգոստոսի 19-ին Երևանում, կոմպոզիտոր, դաշնակահար: Ավարտել է Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրի (1972) և ստեղծագործական (1973) բաժինները: Գրել է 4 օպերա («Օտարը», 1970, «Բեթհովենի նամակները», 1977, «Համլետ», 1990, "Lirainlarum", 2002), 4 բալետ («Պիգմալիոն», 1975, «Պան», «Փոքրիկ իշխանը», 1998, «Դեպի լույս», 1995), 10 սիմֆոնիա, «Քրիստոսը խոսում է» և «Քրիստոսի կյանքից» օրատորիաները, «Կոմիտասական» սյուիտը, կոնցերտներ, 7 լարային կվարտետներ, փողային կվինտետ, սոնատներ, վոկալ շարքեր («Աշնան երգեր», «Աշունը Կիսո լեռներում», «Մունջ երգեր», «4 դեղին բալլադ»), մանկական երաժշտություն: ՀԼԿԵՄ մրցանակ  (1982):                  

                

 Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am