ԲԱԲԱՅԱՆ Ռուբեն Արտաշեսի. ծնվել է 1957 թվականի հունվարի 20-ին  Երևանում, ռեժիսոր: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2004): Ավարտել է ԵՌՕԼՄԻ (1978), Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը (1990): 1980-ից՝ ԵՏԹ-ի գրականության մասի վարիչ, 1991-ից՝ ռեժիսոր, 1998-ից՝ գեղարվեստական ղեկավար: Բեմադրություններից են՝ Վոլկովի «Բեթղեհեմի աստղի տակ» (1991), «Քեֆ անողի քեֆը չի պակսիլ» (1994), «Հայի բախտ» (1997, երկուսն էլ՝ ըստ Թումանյանի), Ե. Մանարյանի «Երեք խոզուկ» (1998) և այլն:

 
 
 
              
 
       
 
 
 
Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am