ԲԱԲԱՅԱՆ Ռաֆայել Պետրոսի. ծնվել է 1927 թվականի օգոստոսի 11-ին Երևանում, թատերական նկարիչ, ռեժիսոր: ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1966): Ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (1949): 1953-ից՝ Հայֆիլմի նկարիչ-բեմադրող: Ձևավորել Է «Ոսկե ցլիկ» (1955), «Ինչո՞ւ Է աղմկում գետը» (1958), «Եռանկյունին» (1967), «Սարոյան եղբայրներ» (1968, ՀԽՍՀ Պետական մրցանակ, 1970), «Երևանյան օրերի խրոնիկա» (1973), «Հին օրերի երգը» (1982), «Մեր մանկության տանգոն» (1985, երկուսն Էլ՝ ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1985) գեղարվեստական ֆիլմերը: 1960-ական թվականներին Ա.Խ. ԱԵդ- րանիկյանի և Վ. Պոդպոմոգովի հետ սկզբնավորել Է հայկական նոր մուլտիպլիկացիան: «Պույ-պույ մուկիկը» (1971), «Աբու Հասանի մաշիկները» (1974), «Երաժշտություն» (1976) մուլտֆիլմերի ռեժիսորն է: Մահացել է 1998 թվականի փետրվարի 12-ին Երևանում:

Գրականության ցանկ

 «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am